Հայաստանի պոպուլիստական իշխանությունը թրենդային է դարձրել պայքարը «բոբո օլիգարխների» դեմ:
Մինչդեռ, փաստերի ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, այսպես կոչված, օլիգարխիայի ներկայացուցիչների մեծ մասը հաջողությամբ «ՔՊ»-ացել է ու համբուրել է Փաշինյանի հնարավոր բոլոր տեղերը:
Օրինակ, «Ջերմուկ գրուպի» հիմնադիր Աշոտ Արսենյանը, ով նախկին նախագահներից մեկի մերձավոր շրջապատում էր, ինչի շնորհիվ հայրենի մարզում «մարզպետներ» և Ամուլսարի դեմ «պայքարող» «ընդդիմադիր ակտիվիստներ» էր բուծում (այս վերջին գործն Արսենյանն անում էր նաև հեղափոխությունից հետո), ամբողջովին «ՔՊ»-ացել է:
Բաց աղբյուրների տեղեկատվության համաձայն, Արսենյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել՝ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով:
Բայց կրտսեր Արսենյանը ոչ միայն «պլստաց», այլ նաև հաջողացրեց ՔՊ ցուցակով Ջերմուկի քաղաքապետ դառնալ: Դե, իհարկե, դրա դիմաց Արսենյանի՝ «Բյուրեղ» թաղամասում գտնվող էլիտար շենքերում Հայաստանի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ «էլիտար» տների տերեր դարձան՝ «արտոնյալ» պայմաններով:
Էս մարդուն ընդհանրապես կարելի էր և չհիշել, եթե ականջիս լուրեր չհասնեին, որ նա որոշել է նոր «ընդդիմադիրներ» բուծել, դե իհարկե՝ «պետպատվերի» հաշվին:
Արսենյանի մասին մեր հրապարակումները պարբերական կդառնան, եթե Նիկոլի այս «սրտի օլիգարխը» շարունակի «ընդդիմադիրներ» բուծելու իր ջանքերը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ